«Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և, ընդհանրապես, անդրատլանտյան անվտանգության համար», – հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ Ստոլտենբերգը կարևորել է խաղաղությունն ու կայունությունը։
«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղ գործընթացը և հուսով ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղություն կհաստատվի»,- ասել է նա։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մարտի 17-19-ը նախատեսված տարածաշրջանային այցի շրջանակներում կայցելի Հայաստան։