ՌԴ նախագահական ընտրություններում՝ քվեաթերթիկների 30 տոկոսի մշակումից հետո, 87,68% ձայներով առաջատար է գործող նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է ՌԻԱ Նովոստին։
Մյուս թեկնածուներ Նիկոլայ Խարիտոնովն ունի ձայների 3,95%, Վլադիսլավ Դավանկովը՝ 3,81%, Լեոնիդ Սլուցկին՝ 3,01%։ Ընտրողների ընդհանուր մասնակցությունը Մոսկվայի ժամանակով ժամը 20.37-ի դրությամբ կազմել է 74.22%:
Ռուսաստանի նախագահի ընտրություններն անցկացվել են մարտի 15-17-ը: Թեկնածուներն են գործող նախագահ Վլադիմիր Պուտինը, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Լեոնիդ Սլուցկին, ՌԴ Կոմունիստական կուսակցության պատգամավոր Նիկոլայ Խարիտոնովը, և «Նոր մարդիկ» կուսակցությունից Պետդումայի փոխխոսնակ Վլադիսլավ Դավանկովը:
Երևանում ՌԴ նախագահի ընտրության վերջին օրը բազմակիլոմետրանոց հերթեր են եղել։ Ընտրությունների անցկացման նպատակով Հայաստանում 5 ընտրատեղամաս է բացվել։ Երկու ընտրատեղամաս Երևանում, 1-ը՝ դեսպանության շենքում է, 1-ը՝ «Էրեբունի» ավիաբազայում։ Երեք ընտրատեղամաս բացվել է Գյումրիում՝ 102-րդ ռազմաբազայում և ՌԴ հյուպատոսության շենքում: