Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ժնևում հանդիպել է իր ադրբեջանցի գործընկեր Սահիբա Գաֆարովայի հետ, հայտնում է ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։
Հանդիպումը կայացել է Ժնևում անցկացվող Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում։ Կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղ բանակցությունների գործընթացին երկու երկրների խորհրդարանների հնարավոր աջակցությունը:
Կողմերը պայմանավորվել են դիտարկել միջխորհրդարանական մակարդակով երկխոսության հնարավորությունը: Նշվում է, որ հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում։ Հանդիպումից հետո խորհրդարանների ղեկավարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:
ԱԺ նախագահի խոսնակն Armenia Today-ին հայտնել էր, որ Ժնևում այսօր տեղի կունենա Սիմոնյանի հանդիպումը Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հետ: