ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցի Մինսկում ապրիլի 12-ին կայանալիք ԱՊՀ երկրների արտգործնախարարների հանդիպմանը, Armenia today-ին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:
2023 թվականի դեկտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել էր ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը։ 2024 թվականի մարտին նա հայտարարել էր, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ)։