ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է Մերձավոր Արևելքում հետագա առճակատումից խուսափելու անհրաժեշտության մասին, ասվում է X միկրոբլոգում արված ԱԳՆ հայտարարության մեջ։
«Մերձավոր Արևելքում լարվածության աճը խիստ մտահոգիչ է։ Մենք կոչ ենք անում առաջնահերթություն տալ երկխոսությանը։ Պետք է խուսափել հետագա առճակատումից»,- ասված է հաղորդագրությունում։
Ապրիլի 14-ի գիշերն Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» (ԻՀՊԿ) հայտարարել էր Իսրայելի ուղղությամբ տասնյակ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ արձակելու մասին: Իրանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Իրանը հարվածներ է հասցրել բացառապես Իսրայելի ռազմական օբյեկտներին: Իսրայելցի զինվորականները հայտարարել էին, որ 99%-ով խոցել են Իսրայելի ուղղությամբ արձակված մոտ 300 ԱԹՍ և հրթիռներ։ Իրանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Թեհրանը չի պատրաստվում շարունակել գործողություններն Իսրայելի դեմ։