ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մեկնի ՌԴ և չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում տեղի ունենալիք Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը, «Արմենպրեսին» հայտնել է ԱԽ քարտուղարի մամուլի ծառայությունը։
Հանդիպումը նախատեսված է ապրիլի 24-25-ին։