Երևանն ու Բաքուն հաստատել են իրենց մասնակցությունը Ղազախստանում կայանալիք բանակցություններին, հայտնել է «Ռիա նովոստի»-ն՝ հղում անելով Ղազախստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիարովին։
Նշվում է, որ երկու երկրների արտգործնախարարների բանակցությունները տեղի կունենան Ալմաթիում։ Դրանց անցկացման ժամկետի մասին կտեղեկացվի լրացուցիչ։
Ապրիլի 29-ին ՀՀ արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը Armenia Today-ին հայտնել էր, որ Միրզոյանն Ալմաթիում հանդիպելու է իր ադրբեջանցի գործընկերոջ հետ։ Արտաքին գործերի նախարարությունը չէր նշել երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ամսաթիվը կամ այլ մանրամասներ։
Ապրիլի 15-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտարարել էր Երևանին և Բաքվին խաղաղության հաստատման համար բանակցային հարթակ տրամադրելու պատրաստակամության մասին։