Մոսկվան ակնկալում է մոտակա ժամանակահատվածում Հայաստանի Կապան քաղաքում ՌԴ գլխավոր հյուպատոսություն բացել, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Եվգենի Իվանովը։
«Հայաստանում գլխավոր հյուպատոսություն բացելու հրամաններ են տրվել»,- նշել է փոխնախարարը։
Հայաստանում գլխավոր հյուպատոսության բացման մոտավոր ժամկետների մասին ճշտող հարցին ի պատասխան՝ դիվանագետը նշել է, որ դա սպասվում է «մոտ ապագայում»։
«Մենք դա ակնկալում ենք մինչև տարեվերջ»,- հավելել է Իվանովը։
2023թ․ նոյեմբերին ՌԴ կառավարությունը հավանություն էր տվել Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու համաձայնագրին։ 2023-ի մայիսի 29-ին ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը հայտնել էր, որ Հայաստանը համաձայնել է Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկին։ 2022 թվականի հոկտեմբերի 21-ին Կապանում բացվել էր Իրանի գլխավոր հյուպատոսությունը։