Իսրայելում ՀՀ դեսպան Արման Հակոբյանը հրավիրվել է այդ երկրի ԱԳՆ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
Պատճառը, ըստ աղբյուրի, ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունն է, որի համաձայն Հայաստանը չանաճում է Պաղեստինի պետությունը։
«Այն բանից հետո, երբ Հայաստանը ճանաչել է Պաղեստին պետությունը, Արտաքին գործերի նախարարությունը կանչել է Իսրայելում Հայաստանի դեսպանին (Արման Հակոբյան-խմբ.)՝ խիստ նկատողություն տալու նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հունիսի 21-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Պաղեստինի պետությունը։ Հայտարարության մեջ ասվում էր, որ տարբեր միջազգային հարթակներում Երևանը մշտապես հանդես է եկել պաղեստինյան հիմնախնդրի խաղաղ և համապարփակ կարգավորման օգտին և պաշտպանում է իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծման՝ «երկու պետություն» սկզբունքը։