ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը, հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:
Ըստ հաղորդագրության՝ Փաշինյանը և Մակրոնը կարևորել են տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված ջանքերը։
Նշվում է, որ Բլենհայմյան պալատում տեղի ունեցած հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր:
Փաշինյանն ու Մակրոնը մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության զարգացման շուրջ:
Հուլիսի 18-ին Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպումներ էր ունեցել միջազգային գործընկերների՝ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի, Շվեյցարիայի նախագահ Վիոլա Ամհերդի, Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի, Էստոնիայի վարչապետի պաշտոնակատար Կայա Կալլասի, Կոսովոյի նախագահ Վյոսա Օսմանիի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: