ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան Հայաստանի ԶՈւ-ին 10 մլն եվրո աջակցություն տրամադրելու Եվրամիության ծրագրերի հետևում աշխարհաքաղաքական հաշվարկներ է տեսնում։ Նա վստահ է, որ ԵՄ-ն ձգտում է իր ապակառուցողական ազդեցությունը տարածել Հարավային Կովկասի վրա։
«Ուկրաինայի օրինակով տեսնում ենք, որ, այսպես կոչված, Խաղաղության եվրոպական հիմնադրամը խաղաղության, կայունության, անվտանգության մասին չէ։ Այն պատերազմի, երկրներին հրահրելու, արյունահեղության մասին է»,- ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան։
Հուլիսի 22-ի նիստում ԵՄ Խորհուրդը որոշել էր 10 մլն եվրո հատկացնել ՀՀ զինված ուժերի նյութատեխնիկական ներուժի ամրապնդման և ճգնաժամային ու արտակարգ իրավիճակներում քաղաքացիական բնակչության պաշտպանության բարելավմանը նպաստելու համար: ԵՄ խորհուրդը նաև հավանություն էր տվել ՀՀ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման երկխոսություն սկսելու առաջարկին։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵՄ որոշումները պատմական էր անվանել։
Մանրամասները՝ տեսանյութում։