Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ Հայաստանի պատասխան առաջարկները մշակման փուլում են, ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։ Նա այսպես է մեկնաբանել «Ազատություն» ռադիոկայանին՝ պատասխանելով Բաքվի վերջին առաջարկներին Երևանի արձագանքի վերաբերյալ հարցին։
«ՀՀ պատասխան առաջարկները մշակման փուլում են՝ սեղմ ժամկետում խաղաղության պայմանագրի կնքման՝ ՀՀ կողմից արդեն իսկ հնչեցված, ներկայացված սկզբունքային առաջարկին համապատասխան»,- նշել է ԱԳՆ ներկայացուցիչը:
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունիսի 26-ին ասել էր, որ Հայաստանը Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի առաջարկների 10-րդ փաթեթը։ Նա նշել էր, որ Բաքուն չի արձագանքել սահմանին հրադադարի խախտման դեպքերի համատեղ հետաքննության վերաբերյալ Երևանի առաջարկին։