Հայաստանի արտգործնախարարությունը ցավակցել է Բրազիլիային՝ 62 մարդ տեղափոխող ինքնաթիռի կործանման կապակցությամբ։
«Հայաստանը համերաշխ է Բրազիլիայի հետ, որը սգում է Սան Պաուլու նահանգում ավիավթարի հետևանքով ուղևորների և անձնակազմի անդամների մահը։ Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին»,- ասված է հաղորդագրությունում:
Օգոստոսի 9-ին Բրազիլիայի Սան Պաուլու նահանգի Վինիեդո քաղաքի բնակելի թաղամասում վթարի էր ենթարկվել ինքնաթիռ, որում գտնվել էր 62 մարդ (58 ուղևոր և անձնակազմի 4 անդամ):
Armenia Today-ը գիշերը, աղետի մասին առաջին տվյալները հրապարակելուց հետո, հարցում էր ուղարկել ՀՀ ԱԳՆ-ին՝ պարզաբանելու, թե արդյոք զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ կա՞ն։ Գերատեսչության մամուլի խոսնակ Անի Բադալյանը հայտնել էր, որ ավիավթարի հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիների առկայության մասին տեղեկությունը ճշտելուց հետո ԱԳՆ-ն կտրամադրի համապատասխան տեղեկատվություն։