Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի պարենային անվտանգության վերաբերյալ առցանց համաժողովին, Facebook-ում հայտնել է Գրիգորյանը։
Համաժողովը տեղի է ունեցել սեպտեմբերի 4-ին։ Գրիգորյանը տեղեկացրել է, որ համաժողովն «Ուկրաինայի խաղաղության բանաձևի» գագաթնաժողովի շարունակությունն է։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 24-ին շնորհավորել Էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն երկրի Անկախության օրվա կապակցությամբ և հայտարարել Երևանի ու Կիևի միջև փոխշահավետ համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու հույսի մասին: