Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը պատրաստ է կրկին հարթակ տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների համար, հաղորդում է Տոկաևի մամուլի ծառայությունը։
Այս մասին նա հայտարարել է Աստանայում Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպման ժամանակ։
Բանակցությունների ընթացքում նախագահները քննարկել են առևտրատնտեսական, տրանսպորտային և լոգիստիկ, գյուղատնտեսական, ֆինանսական, մշակութային և հումանիտար, ինչպես նաև թվայնացման ոլորտում համագործակցության ամրապնդման հեռանկարները։
Տոկաևի խոսքով՝ Ղազախստանը շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցությունը նոր մակարդակի հասցնելու հարցում։ Խաչատուրյանն, իր հերթին, հայտարարել է փոխշահավետ համագործակցության հետագա զարգացման իր հանձնառության մասին։
«Ղազախստանը մեզ համար հուսալի և բարեկամական գործընկեր է։ Եվ, իհարկե, ուզում եմ ընդգծել մեր հաջող զարգացող տնտեսական հարաբերությունները»,- ասել է ՀՀ նախագահը։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը մայիսի 10-11-ն Ալմաթիում բանակցություններ էին վարել։ Միրզոյանը Բայրամովի և Ղազախստանի արտգործնախարար Մուրատ Նուրթլեուի հետ եռակողմ հանդիպման ժամանակ առաջարկել էր չսահմանափակվել Բաքվի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելով և սկսել տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը։ Բանակցություններն ավարտվել էին առանց համաձայնության։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները որոշել էին «շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ, որոնցում դեռևս կան տարաձայնություններ»։ Նախարարները ողջունել էին սահմանազատման առաջընթացը և այս ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները։
Հայաստանը ճանաչում է Կոսովոյի անձնագրերը՝ առանց անկախությունը ճանաչելու. Բադալյան
Հայաստանը ճանաչում է Կոսովոյի անձնագրերը և համագործակցում՝ առանց անկախությունը ճանաչելու, «Լուրերին» հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ Նրա խոսքով՝...