Գարիկ Սարգսյանն ազատվել է պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից։ Այս մասին որոշում է ստորագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ Գարիկ Սարգսյանը նշանակվել է Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար։
Հիշեցնենք, որ 2018-2020 թվականներին նա զբաղեցնում էր Արարատի մարզպետի պաշտոնը, իսկ նախորդ տարվա փետրվարին նշանակվել էր պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ։