ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանի հրամանագրով Վահագն Խաչատուրյանն ազատվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնից։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Վահագն Խաչատուրյանին ազատել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:
Նշենք, որ Խաչատուրյանն այդ պաշտոնին էր նշանակվել 2021-ի խորհրդարանական ընտրություններից հետո՝ օգոստոսին։ 2022թ. մարտի 3-ին ԱԺ կողմից նա ընտրվել է ՀՀ նախագահ։