Ոստիկաններն անհասկանալի կերպով հարձակվել են մեզ վրա։ Այս մասին Ազատության հրապարակում ընթացող ակցիայի ժամանակ հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ ներկայացնելով ոստիկանության և ցուցարարների միջև ծագած քաշքշուկը։
«Մեր վրանները ոստիկանությունը գողացել է՝ հա՛մ մեր տղային, հա՛մ վրանները»,- նշեց Վանեցյանը։ Ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ իրենք ճիշտ ճանապարհի վրա են։ «Սկսում ենք պայքարը, չե՛նք ավարտելու, չե՛նք գնալու տուն, մնալու ե՛նք այստեղ»,- հայտարարեց նա։
ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցությունը հայտարարել է, որ Ազատության հրապարակում բողոքի ակցիա է սկսում։ Նրանք կոչ են արել միանալ իրենց:
Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ իշխանությունները պատրաստ են Արցախն ամբողջությամբ հանձնել թշնամուն: Նա նաև հայտարարել է, որ չի պատրաստվում տուն գնալ: