Ազատության հրապարակում նստացույցի մասնակիցները «լռության օր» կհայտարարեն ապրիլի 24-ին և կշարունակեն բողոքի ակցիաները արդեն հաջորդ օրը: Այս մասին հայտարարել է ակցիայի նախաձեռնող, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը։
«Վաղը՝ ապրիլի 24-ին, մենք լռության օր ենք հայտարարում։ Ապրիլի 25 – ի առավոտյան մենք կրկին կհավաքվենք Ազատության հրապարակում և կսկսենք մեր պայքարի երկրորդ փուլը», – հայտարարել է Վանեցյանը՝ ելույթ ունենալով հրապարակում։
Նրա խոսքով՝ պլանավորվում են բազմաթիվ ակցիաներ անցկացնել՝ «ցույց տալու համար, որ մենք միասնական ենք, արթնացնելու այն մարդկանց, ովքեր դեռ չեն միացել համազգային շարժմանը»: