«Ինքը (վարչապետ Նիկոլ Փաշինյան. Խմբ.) թող իմանա, եթե հենց հիմա որոշում կայացնեի, ինքը չէր մտնելու Ծիծեռնակաբերդ։ Բայց էսօր այդ օրը չէ: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով հարցին, արդյո՞ք ընդդիմությունը չի պատրաստվում խոչընդոտել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը Ծիծեռնակաբերդ։
«Այս օրը խորհուրդ ունի, այս օրն ուրիշ նպատակ ունի, հետևաբար այդ խոսակցությունները տեղին չեն։ Բայց թող ինքը իմանա, նայի այս ժողովրդին ու հասկանա, որ եթե որոշեինք, ինքը չէր մտնելու Ծիծեռնակաբերդ։ Նորից եմ ասում՝ այսօր այդ օրը չէ։ Մեր պայքարը շարունակում ենք ապրիլի 25-ից։ Հստակ է, թե այս ամենի վերջն ինչ է լինելու»։