Գործող իշխանության հեռացումը այլընտրանք չունի։ Սակայն այն պետք է տեղի ունենա բացառապես ընտրությունների միջոցով՝ առանց ներքին և արտաքին որևէ ներգործության։ Այս մասին Facebook-յան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
«Հայաստանում դեռևս որևէ իշխանություն ընտրություններով չի հեռացել, այն տեղի ունենալու դեպքում միայն կարող ենք խոսել Հայաստանում ժողովրդավարության առկայության մասին։
Ընդ որում, գործող իշխանության հեռանալու հիմքը ամենևին միայն Արցախի հարցը չէ։ Տեսականորեն, եթե համարենք Արցախի հարցը լուծված է, ապա, միևնույնն է, Հայաստանի հզորացումը այս իշխանության օրոք անհնար է՝ կառավարման բացառիկ անգործության պատճառով։
Մյուս կողմից, ժողովրդի կողմից 2018թ. իրականացված հեղափոխությունը Հայաստանի հետագա զարգացման համար անհերքելի փաստ է, որի նպատակը հենց հզոր ու զարգացած պետություն ունենալն էր, որտեղ մարդը ապրելու է անվտանգ ու բարեկեցիկ՝ երազանքների իրականացման մեծ հնարավորություններով։
Իսկ ահա 1998թ. պետական հեղաշրջմամբ իշխանության եկած ուժերը, որոնց նպատակը բառացապես Արցախի հարցի լուծումն էր՝ հզոր պետություն ստեղծելու միջոցով, նույնպես որևէ դերակատարում չեն կարող ունենալ հզոր ու զարգացած պետություն ունենալու գործում։
Հետևաբար, իրապես ապրելու երկիր կառուցելու հիմքում պետք է ընկած լինի հայրենիքին նվիրումը, պրոֆեսիոնալիզմը, գործունակությունը՝ հավաքական ջանքերի համադրմամբ, և որպես քաղաքական գործունեության սկզբունք, հիմքում ունենալով ազնվությունը, վստահելիությունը, թափանցիկությունը»,-հայտարարել է Մեսրոպ Առաքելյանը։
Ակնհայտի մասին բանավիճելն անիմաստ է․ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը՝ Փաշինյանի առաջարկին
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից արձագանքել են Արցախի բանակցային գործընթացի թեմայով նախկին նախագահների հետ բանավիճելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկին՝...