«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշում է կայացրել Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնից հեռացնել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը ներկայացնող Իշխան Սաղաթելյանին, իսկ Վահե Հակոբյանին՝ հեռացնել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Այս մասին հայտնել է ԱԺ «ՔՊ» խմբակցության քարտողար Արթուր Հովհաննիսյանը։
«Մենք այս առումով նաև հանրային պահանջ ենք արձանագրել», – Civic.am-ի հետ զրույցում նշել է պատգամավորը։
Պաշտոնազրկումները իրենց պարտականությունների չկատարելու հիմքով են, նշել է նա։ «Տվյալ մարդիկ որևէ կերպ չեն իրականացրել իրենց լիազորություններից բխող պարտականությունները։ Իշխան Սաղաթելյանը լուռումունջ այնտեղ նստած է եղել, ինչը տեսել է մեր հանրություները», – նշեց նա։