Հուլիսի 15-ին, ժամը 19։30-ին Ֆրանսիայի հրապարակում կրկին հանրահավաք կունենանք։
Այս մասին Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Շաբաթվա ընթացքում ևս, ըստ նրա, կլինեն բողոքի ակցիաներ, իսկ հաջորդ հանրահավաքին ներկա կլինի նաև «Դիմադրություն» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը, ով կներկայացնի իր եվրոպական ուղևորությունների արդյունքները։