Ընդդիմությունը կառավարության շենքի մոտ այրել է պաստառներ, որոնց վրա գրված է ««Խաղաղության պայմանագիր». Կապիտուլյացիա»։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ դրանք խորհրդանշում են խաղաղության պայմանագիրը, իսկ իրականում՝ նոր կապիտուլյացիա են։
Սաղաթելյանը հայտարարել է, որ ակցիան նպատակ ունի ցույց տալ, որ հայ ժողովուրդը որևէ կապիտուլյացիա չի ընդունի։ «Չի կարող ստորագրվել մի փաստաթուղթ, որը կասկածի տակ կդնի Արցախի ինքնորոշման իրավունքը», – հայտարարել է նա:
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ այսօր ընդդիմադիր «Դիմադրություն» շարժումը հանրահավաք և երթ է անցկացնում՝ ի պաշտպանություն Արցախի։