Երեկ երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների փակ հանդիպում անցկացնելու պատճառը «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի սեփականաշնորհման օրինականության վերաբերյալ գլխավոր դատախազության մարտահրավերն էր, գրում է «Իրավունքը»։
Թերթի տեղեկություններով՝ սրա հետ կապված՝ իշխող կուսակցությունը կարծում է, որ «սև ամպեր» են կուտակվել ոչ թե շենքի սեփականատեր, պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի գլխին, այլ հենց կուսակցության։
«Ըստ էության, Փաշինյանը ցանկացել է շոշափել տրամադրությունները պատգամավորների շրջանում, որպեսզի հասկանա, թե ումից ինչ հարված սպասի, և ովքեր են ամենահավանական «ընդդիմադիրները» իշխանության ներսում»,- գրում է թերթը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանը փակ հանդիպում է անցկացնում իշխող խմբակցության հետ։ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Սոչիում և Թեհրանում ունեցած իր հանդիպումները և պատասխանել է պատգամավորների հարցերին:
Փաշինյանի հրամանագրով Ջրային կոմիտեի նախագահն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով՝ Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Գևորգյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, համապատասխան որոշումը հրապարակվել է e-gov.am...