ՀՀԿ-ն խիստ դեմ է արտահայտվում արտահերթ ընտրություններին, ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Արտահերթ ընտրությունների հավանականությունն անձամբ իմ համեստ կարծիքով՝ պայմանավորված է ոչ թե Փաշինյանի, այլ իր այս կամ այն մարզչի, տերերի, սեփականատերերի ցանկությամբ։ Երբ ինքը հիասթափեցնի այս կամ այն մարզչին, իրեն կպարտադրեն արտահերթ ընտրություններ։ Այնուամենայնիվ, «Հանրապետականը» խիստ դեմ է արտահայտվում արտահերթ ընտրություններին»,- նշել է պատգամավորը։
Հայկ Մամիջանյանի խոսքով՝ ինչպես 2021 թվականին, այնպես էլ հիմա իշխանափոխության հավանականությունը տեսնում են բացառապես համաժողովրդական կոնսոլիդացիայի արդյունքում․ «Դրա մեխանիզմը մենք մանրամասն ներկայացրել ենք, պատկերացնում ենք վարչապետին անվստահություն հայտնելու տրամաբանությամբ և ֆրակցիայի նկատմամբ ժողովրդի ուղղակի ճնշման միջոցով»,- ընդգծել է Մամիջանյանը։
Հիշեցնենք, որ ԶԼՄ-ները հայտնել էին 2024-ին ՀՀ-ում ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու հնարավորության մասին:
Մանրամասները՝ տեսանյութում։