Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրային ռադիոյի հետ հարցազրույցում մեկնաբանել է նոր Սահմանադրություն ընդունելու հարցում դրսից ճնշումների մասին հարցը:
Նա նշել է, որ կառավարությունն է որոշում, թե ինչ հայեցակարգի հիման վրա է ապահովելու երկրի անվտանգությունը:
«Բանակը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում գործելու, ինքնիշխան տարածքը պատրաստելու և սպասարկելու համար է, անվտանգությունն ապահովելու համար է, և սա կարևոր է ոչ միայն ներքին, այլև արտաքին առումով, որպեսզի դու արտաքին աշխարհին, ըստ էության, հայտարարագրում ես, թե դու ինչ ես ուզում անել, քո մտադրություններն ես հայտարարագրում»,- ընդգծել է նա:
Փաշինյանի խոսքով՝ կողմերի մտադրությունների հայտարարագրումների պրոցեսում է, որ առաջանում են կոնֆլիկտներ: Վարչապետն իր մտքերը հիմնավորելու համար պատմել է կարմիր գույնի շոր հագածների ու ճանապարհի երկայնքով շարված ցուլերի պատմությունը: Նա հավելել է, որ պետք է միասին որոշենք, թե ինչ գույնի շորով են անցնելու այդ ճանապարհը:
Մանրամասները՝ տեսանյութում: