Վերջին շրջանում ՔՊ պատգամավորները վախենում են Նիկոլ Փաշինյանի անունը տալ և ներքին քննարկումների, զրույցների ժամանակ նրա մասին խոսելիս անցնում են ժեստերի լեզվին, գրում է «Հրապարակ» օրաթերթը։
«Ձեռքով մորուք են ցույց տալիս՝ հասկացնելով, որ խոսքը Փաշինյանի մասին է։ ՔՊ-ական մեր զրուցակիցն անկեղծացավ, որ Փաշինյանի հետ ունեցած շփումներից և նրա տեղեկացվածությունից հասկացել են, որ իրենց 24-ժամյա ռեժիմով գաղտնալսում են»,- հայտնում է թերթը:
Ըստ լրատվամիջոցի՝ Փաշինյանի ակնարկներից, պատգամավորների խոսքերից ասված բառացի մեջբերումներից հասկանալի է դառնում, որ նա հետևում է բոլորին։ Նրա ենթակա կառույցները լսում են, զեկուցում, գուցե նաև գրավոր տեղեկանքներ են ներկայացնում նրան, հավելում է թերթը։