«ՀայաՔվե» նախաձեռնությունը Հայաստանի գործող իշխանությանը մեղադրել է սահմանադրական հեղաշրջման փորձի մեջ, ասվում է նախաձեռնության հայտարարության մեջ։
«Փորձեր են արվում` իրականացնելու սահմանադրական հեղաշրջում, ինչի մասին անթաքույց հայտարարել են գործող վարչախմբի ղեկավարը և նրա տարաբնույթ կամակատարները։ Սահմանադրական բարեփոխումների կեղծ քողի տակ փորձ է արվում վերացնելու հայկական անկախ պետականությունը՝ այն վերածելով Թուրքիայից ու Ադրբեջանից բացահայտ կախման մեջ գտնվող կիսապետական ինչ-որ կազմավորման»,- ասվում է հաղորդագրությունում։
Գործող իշխանությունը, ընդգծվում է հայտարարության մեջ, չի թաքցնում, որ գործում է Բաքվի և Անկարայի թելադրանքով։
««ՀայաՔվեն» կտրականապես դեմ է այսպես կոչված «նոր սահմանադրության», իրականում` ալիևյան պարտադրանքի գաղափարին: Դրա նպատակը Հայաստանի անկախության հռչակագրի փաստացի չեղարկումն է, որով սահմանված են հայության հիմնական ազգային նպատակները՝ ազգային հզոր պետության կառուցում, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում և դատապարտում, Հայաստանի և Արցախի վերամիավորում»,- նշում են հայտարարության հեղինակները:
Նշվում է, որ Անկախության հռչակագիրը սահմանադիր փաստաթուղթ է և հիմք է ծառայել Սահմանադրության ընդունման համար, ըստ այդմ ՀՀ-ում չի կարող ընդունվել և գոյություն ունենալ մի Սահմանադրություն, որը կհակասի Անկախության հռչակագրի սկզբունքներին և պահանջներին։
Հուլիսի 5-ին Սահմանադրության օրվա կապակցությամբ Փաշինյանը հայտարարել է նոր հիմնարար օրենքի ընդունման անհրաժեշտության մասին, որը կարտացոլի քաղաքացիների պատկերացումներն իր ստեղծած պետության և նրա հետ հարաբերությունների մասին։ Փաշինյանը վստահեցրել է նոր Սահմանադրության անհրաժեշտությունը, «որն օրգանական կապով կապված է սահմանադիրի՝ ժողովրդի հետ»։
Հուլիսի 1-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկնել էր Բաքվի ներկայացրած պահանջը «Հայաստանի սահմանադրության փոփոխության անհրաժեշտության» մասին և այն անվանել խաղաղության «գլխավոր պայման»։
Հունիսի 4-ին ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի բանակցություններում Սահմանադրությունների փոփոխության հարց չկա։ Հունիսի 6-ին Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևն անդրադարձել էր Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրին՝ նշելով, որ անհնար է խաղաղության պայմանագիր կնքել, եթե Հայաստանի սահմանադրությունը չփոխվի։
Դավիթ Առուշանյանը նշանակվել է Շիրակի մարզպետ
Նախկին ԱԺ պատգամավոր Դավիթ Առուշանյանը հաստատվել է Շիրակի մարզպետի պաշտոնում։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության նիստում։ Մեկ այլ որոշմամբ՝ Մուշեղ...