Սյունիքի մարզպետ Ռուբերտ Ղուկասյանի և Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի հարաբերությունները շատ լարված են, «նրանք իրար չեն բարևում», գրել է «Հրապարակ»-ը։
Թերթի տեղեկություններով՝ Ղուկասյանը չի մասնակցել օգոստոսի 17-ին Կապան քաղաքի 86-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությանը՝ չնայած այն հանգամանքին, որ Կապանի և Քաջարանի քաղաքապետերն իրենց անունից հրավերներ են ուղարկել Սյունիքի մարզից ընտրված իշխանական, ընդդիմադիր պատգամավորներին, մարզային իշխանություններին և մարզպետին։
Միևնույն ժամանակ՝ Ղուկասյանն օգոստոսի 18-ին մասնակցել է Քաջարանի 66-ամյակի տոնին։ «ՔՊ-ականները Քաջարանում կերել-խմել են, ուրախացել ու մնացել մինչև ուշ գիշեր»,- հայտնել է թերթը։
Կապանի հանդիսությանը չմասնակցելը Ղուկասյանը թերթին պարզաբանել է իր զբաղվածությամբ։