Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան ապավինում է անօդաչու թռչող սարքերի համաշխարհային առաջատարությանը և մտադիր է անօդաչու կործանիչ մշակել:
«Թուրքիան արդիականացրել է իր անօդաչու թռչող սարքը` շնորհիվ Akıncı անօդաչուի: Իսկ անօդաչու կործանիչի մշակման դեպքում այն կդառնա առաջատարն աշխարհում»,- Էրդողանի խոսքերն է մեջբերում Anadolu-ն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Էրդողանն ասել էր, որ թուրքական արտադրության առաջին անօդաչու ռազմական ինքնաթիռը նախատեսվում է օդ բարձրացնել 2023 թվականին: Հուլիսի 20-ին թուրքական անօդաչու թռչող սարք արտադրող Baykar-ը ցուցադրել է MIUS մարտական անօդաչու թռչող համալիրի հայեցակարգային նախագիծը:
Նախատեսվում է, որ այդ անօդաչու թռչող սարքերը կօգտագործվեն Թուրքիայի ռազմածովային ուժերի «Անադոլու» բազմաֆունկցիոնալ հարձակողական նավի վրա: