Թուրքիայի իշխանությունները սպառնում են դադարեցնել արևմտյան լրատվամիջոցների հեռարձակումը, հաղորդում է Der Tagesspiegel գերմանական թերթը:
Թուրքական հեռարձակման վարչությունը փետրվարի 10-ին հայտարարել է, որ Deutsche Welle-ն, «Ամերիկայի ձայնը» և Euronews-ը պետք է հայտ ներկայացնեն հեռարձակման և իրենց նյութերը տարածելու համար լիցենզիա ստանալու համար: Այդ պահանջը չկատարելու դեպքում հեռուստաալիքների հեռարձակումն անհասանելի կդառնա Թուրքիայի տարածքում։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է ԶԼՄ-ների բովանադակության դեմ միջոցներ ձեռնարկել, որոնք հակասում են ազգային ու բարոյական արժեքներին:
Որոշումը պետք է հրապարակվի 7-10 օրվա ընթացքում: Այնուհետև հեռարձակողները ունեն 72 ժամ` լիցենզիա ստանալու համար դիմելու: Մարմինը ընթացակարգը հիմնավորել է 2019 թվականին ուժի մեջ մտած որոշմամբ։