Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել ՌԴ Պետդումայի «Արդար Ռուսաստանից» պատգամավոր Միխայիլ Դելյագինին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ երկրի գլխավոր դատախազությանը հղումով։
Հաղորդվում է, որ հաշվի առնելով Միխայիլ Դելյագինի գործողություններում 101.2-րդ հոդվածի նշանների առկայությունը (լրատվամիջոցների միջոցով և պաշտոնյայի կողմից ագրեսիվ պատերազմ վարելու բաց կոչեր), 214.2.3 (հրազենի օգտագործմամբ ահաբեկչական գործողություն կատարելու սպառնալիք և որպես զենք օգտագործվող առարկաներ) 283.2.1 և 283.2.2 (ազգային ատելություն հրահրելը ուժի սպառնալիքի և պաշտոնեական դիրքի օգտագործմամբ) 2022 թվականի մարտի 29-ին ԱՀ գլխավոր դատախազը նրա նկատմամբ քրեական գործ է հարուցել վերը նշված հոդվածների ներքո։ Նախաքննությունը վստահվել է Գլխավոր դատախազության քննչական վարչությանը։
Մի շարք գործընկեր պետությունների իրավասու մարմիններին հարցումներ են ուղարկվել՝ ապահովելու մեղադրյալի անհապաղ կալանավորումը՝ այդ երկրների տարածք մուտք գործելու և Ադրբեջանի Հանրապետություն արտահանձնելու դեպքում՝ քրեական հետապնդման նպատակով, հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ մարտի 28-ին Պետդումայի տնտեսական քաղաքականության հանձնաժողովի փոխնախագահ Միխայիլ Դելյագինը «60 րոպե» և «Ժամանակը ցույց կտա» թոք շոուներում, որոնք հեռարձակվել են համապատասխանաբար «Ռոսիա 1» և «Առաջին» դաշնային ալիքներով։ Ադրբեջանն անվանել է սպառնալիք Ռուսաստանի համար և հորդորել ոչնչացնել նրա նավթարդյունաբերությունը։