Ռուսաստանը պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Այս մասին Ռուսաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով կազմակերպված միջոցառման ժամանակ հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Հարավային Կովկասում անվտանգության և կայունության կարևոր երաշխավորն այսօր ռուսական խաղաղապահ զորակազմը, որը հաջողությամբ կատարում է իր առջև դրված խնդիրները: Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա և առկա եռակողմ մեխանիզմների միջոցով մեր երկրներն աշխատում են նախադրյալներ ստեղծել տարածաշրջանի խաղաղ զարգացման, նրա ներուժի իրացման, այդ թվում՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման համար», – ասել է Կոպիրկինը։
Դիվանագետի խոսքով՝ «ինչպես բազմակողմ ձևաչափերում, այնպես էլ ազգային կարգավիճակում Ռուսաստանը պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին»: