Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) հերքել է տեղեկատվությունն այն մասին, թե Բաքուն, իբր, ներկրվող գազի դիմաց Ռուսաստանի հետ հաշվանցումներ է իրականացնելու ռուբլով:
«ԶԼՄ-ներում երկուշաբթի տեղեկություն տարածվեց, որ Ադրբեջանի Հանրապետությունը ռուբլով կվճարի Ռուսաստանից ներկրվող գազի գինը: Այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը», – ադրբեջանական լրատվամիջոցները մեջբերում են ընկերության հաղորդագրությունը:
Ալիևը Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հույս է հայտնել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում հույս է հայտնել, որ ջանքեր կգործադրվեն երկկողմ հարաբերությունների հետագա...