Ադրբեջանն ու Լատվիան երեքշաբթի ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել։ ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Պաշտպանական գերատեսչության տվյալներով՝ փաստաթուղթը ստորագրվել է Բաքվում երկու երկրների պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովի և Արտիս Պաբրիքսի բանակցությունների արդյունքում:
«Պաշտպանության նախարարների հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Լատվիայի միջև ռազմական համագործակցության ընդլայնման հարցերը, կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի, անվտանգության հարցերի, ինչպես նաև փոխհարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ»,- ասված է ՊՆ-ի հաղորդագրության մեջ: