Վրաստանի ծովային տրանսպորտի գործակալությունը հայտարարել է, որ ռուսական դրոշի ներքո Բաթում ժամանած տանկերին ծառայություններ են մատուցում, որոնք հակառուսական պատժամիջոցների շրջանցում չեն: Մայիսի 2-ին նավահանգիստ է մտել SVL Pride տանկերը՝ Հայաստանի համար նախատեսված 5 հազար տոննա դիզելով։ Ավելի ուշ Pirveli հեռուստաալիքը հայտնել է, որ երկրում սպասարկում են ռուսական նավերը, որոնց օգնում են խուսափել միջազգային սահմանափակումներից:
«Տանկերին տրամադրված պարենային և հումանիտար օգնությունը պատժամիջոցների խախտում չէ կամ պատժամիջոցների շրջանցում», – ասված է Վրաստանի ծովային տրանսպորտի գործակալության հաղորդագրության մեջ, որին հղում է անում Accent news-ը:
Գերատեսչությունում նշել են, որ նավի բեռնաթափումն ընթանում է ինչպես ներքին, այնպես էլ միջազգային նորմերին համապատասխան:
Եվրամիության պատժամիջոցների հինգերորդ փաթեթը ներառում է ռուսական դրոշի ներքո նավերի համար եմ նավահանգիստ մտնելու արգելքը, սակայն բացառություն է արվում էներգետիկայի, գյուղատնտեսության, սննդամթերքի և հումանիտար օգնության ապրանքների նկատմամբ: