Թուրքիայում աճել է այն մարդկանց թիվը, որոնք դիմել են այլ երկրներ ապաստան ստանալու խնդրանքով: Նման մարդկանց թիվն աճել է 45 տոկոսով՝ հասնելով 20 000-ի։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։
Թուրքիայից այդպիսի դիմումներ ամենաշատը ստացել են Գերմանիան, Ֆրանսիան, Հոլանդիան, Շվեյցարիան և Հունաստանը:
Նշվում է, որ Գերմանիան առհասարակ աշխահում համարվում է ամենաշատ նմանատիպ դիմումներ ստացած երկիրը:
Ապաստան ստանալու խնդրանքով պաշտոնական Բեռլինին 2021-ին դիմել է 148 000 մարդ, Իսպանիային՝ 62 000, իսկ Իտալիային՝ 43 000 մարդ:
Նշվում է նաև, որ Թուրքիայից նման դիմումները շատացել են հատկապես 2016թ. ռազմական հեղաշրջման փորձից հետո: