Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին և Հարավային Կովկասում Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչներին: Այս մասին հայտնում են Կառավարության մամուլի ծառայությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ֆրանսիական համագործակցության օրակարգի արդիական հարցերը: Փոխվարչապետը կարևորել է հատկապես տնտեսական հարցերով ճանապարհային քարտեզի հաստատումն ու համատեղ ջանքերի շնորհիվ դրա շարունակական իրականացումը: Երկուստեք ընդգծվել են ենթակառուցվածքների զարգացման, ջրային և էներգետիկայի ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները:
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին և այդ համատեքստում տարածաշրջանային տրանսպորտային բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքներին: