Կապիկի ծաղկի վիրուսով վարակվելու դեպք է գրանցվել Վրաստանում։ Այս մասին հայտնում է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը։
Ըստ գերատեսչության՝ լաբորատոր հետազոտությունների արդյունքում հաստատվել է «կապիկի ծաղիկ» վիրուսով վարակվելու 1 դեպք։ Հիվանդն ունեցել է վիրուսային հիվանդության թեթև ձև և համապատասխան բուժումից հետո շուտով դուրս է գրվել բուժհաստատությունից: Նա Եվրոպայով մեկ ճանապարհորդելու պատմություն ունի։ Կոնտակտները նույնպես մշտադիտարկվել են, և ոչ մի դեպքում կլինիկական նշաններ չեն հայտնաբերվել։
Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնը, ըստ անհրաժեշտության, կշարունակի հետաքննել կասկածելի դեպքերը։