Ադրբեջանի իշխանությունները վերադարձրել են Իրաքում և Սիրիայում մարտական գործողություններին մասնակցած զինյալների ընտանիքների անդամ հանդիսացող ավելի քան 360 քաղաքացու:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, այդ մասին հայտնել են ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի նիստում:
Ըստ հաղորդագրության, մինչ այժմ Իրաքից և Սիրիայից փուլ առ փուլ հայրենադարձվել է Մերձավոր արևելքում զինված հակամարտությունների ժամանակ անօրինական զինված խմբավորումների կազմում ընդգրկված և նշված երկրներում ռազմական գործողություններին մասնակցած անձանց ընտանիքների 366 անդամ: