Բժշկական ոլորտի աշխատակիցները բողոքի ցույց են անցկացրել Թբիլիսիում Առողջապահության նախարարության դիմաց՝ պահանջելով լքել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, քանի որ այն «ցանկանում է մարդկանց լաբորատոր առնետներ սարքել»։
Մանրէաբան Լևան Չխիկվաձեն SputnikGeorgia-ի թղթակցի հետ զրույցում ԱՀԿ-ն անվանել է «հանցավոր կազմակերպություն», որի շահերը կապ չունեն մարդկանց պաշտպանելու հետ։
Նրա խոսքով՝ նման ակցիաներ անցկացվում են արդեն 2,5 տարի, սակայն լրատվամիջոցները դրանք չեն լուսաբանում, քանի որ դրանք «վերահսկվում են»։
Հիմնական պահանջներն են՝ ԱՀԿ-ից Վրաստանի դուրս գալու վերաբերյալ հանրաքվե և երկրի առաջատար բժիշկների՝ Պաատա Իմնաձեի, Ամիրան Գամկրելիձեի և Թենգիզ Ցերցվաձեի հրաժարականը։