Թուրքիայում հաստատվել է կապիկների ծաղիկ վիրուսով վարակվելու առաջին դեպքը։
Ինչպես հայտնում է TASS-ը՝ այսօր այս մասին հայտարարել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Կոջան:
«Վարակակիրը 37 տարեկան է, նա մեկուսացման մեջ է։ Նրա հետ շփում ունեցած անձանց մոտ վիրուս չի հայտնաբերվել։ Ինչպես հայտնի է, այդ հիվանդությունը փոխանցվում է ոչ թե շնչառական, այլ ֆիզիկական սերտ շփման դեպքում»,-Twitter-ի իր էջում գրել է Թուրքիայի առողջապահության նախարարը։