Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է, որ Եվրամիությունը հավատարիմ է Հարավային Կովկասում կայուն խաղաղության աջակցությանը:
Կլաարն անդրադառրձել է հունիսի 29-30-ը Վրաստանում տեղի է ունեցել 40-ից ավելի հայ և ադրբեջանցի փորձագետների հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասում խաղաղ ապագայի հնարավոր սցենարները:
Կլաարը, մեկնաբանելով այս հանդիպումը, խոստովանել է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների ապագայի վերաբերյալ քննարկումները ուղեկցվում են բազմաթիվ մարտահրավերներով և բարձր հույզերով: «Նա ողջունել է փորձագետների վճռականությունը՝ շարունակելու իրենց ջանքերը երկխոսության հաստատման, վստահության ամրապնդման և արմատավորված նարատիվներին հակազդելու ուղղությամբ, որոնք խոչընդոտում են ոչ միայն հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավմանը, այլև ընդհանուր առմամբ Հարավային Կովկասի խաղաղ ու բարգավաճ ապագային», – ընդգծվում է ԵՄ հաղորդագրության մեջ: