Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Անկարան մոտ օրերս հացահատիկի խնդրի կարգավորման ուղղությամբ առաջընթաց է ակնկալում:
Ավելի վաղ նա հայտնել էր, որ սևծովյան նավահանգիստներից հացահատիկի արտահանման հարցում մնում են տեխնիկական պահեր, որոնք քննարկում են պահանջում Ռուսաստանի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի հետ:
«Թուրքիան շարունակում է միջնորդի դեր կատարել՝ պահպանելով շփումները կողմերի հետ», – նախարարի խոսքը մեջբերում է A Haber հեռուստաալիքը։ «Անցկացվում են հանդիպումներ և բանակցություններ է տարվում Ռուսաստանի, Ուկրաինայի ու ՄԱԿ-ի հետ», – տեղեկացրել է Թուրքիայի պաշտպանության նախարարը, նշելով, որ միլիոնավոր տոննա հացահատիկ սպասում են ուկրաինական նավահանգիստներում. – «Քառակողմ հանդիպումների շնորհիվ մենք նպաստում ենք նախատեսված հասցեներով տեղափոխմանը», – ասել է նա: «Մենք առաջիկա օրերին որոշակի առաջխաղացում ենք ակնկալում այդ առումով», – ընդգծել է Աքարը:
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն նշել էր, որ «հացահատիկային խնդրի» շուրջ Մոսկվայի և Կիևի պայմանավորվածության դեպքում կստեղծվի առանձին «անվտանգության գոտի», որը, նրա խոսքով, կգտնվի Ուկրաինայի ջրերից դուրս: