Հարավկորեական «Korean Air» ավիաընկերության ինքնթիռը Բաքվում արտակարգ վայրէջք է կատարել: Այսօր ավիաընկերությունը հաղորդել է, որ Թուրքիայից թռչող իր օդանավի արտակարգ վայրէջքի պատճառը շարժիչներից մեկում հայտնաբերված անսարքությունն է եղել: Interfax-ի փոխանցմամբ՝ այս մասին գրել է Yonhap գործակալությունը։
«Թուրքիայից թռչող «Korean Air» ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Ադրբեջանում այն բանից հետո, երբ նրա շարժիչներից մեկում անսարքություն է հայտնաբերվել»,-մեջբերում է պարբերականը ավիաընկերության բացատրությունը:
Նշվում է, որ ինքնաթիռում եղել է 215 ուղևոր և անձնակազմի 10 անդամ, միջադեպի հետևանքով տուժածներ չկան: «Korean Air»-ը հայտնել է, որ Բաքու է ուղարկում ինքնաթիռ, որը երկուշաբթի առավոտյան կտեղափոխի Հարավային Կորեա չվերթի ուղևորներին: