Թուրքիայի ընտանիքի և սոցիալական ծառայությունների նախարար Դերյա Յանըքը հուլիսի 19-21-ը աշխատանքային այցով կգտնվի Ադրբեջանում: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:
Այցի շրջանակներում նախատեսվում է համագործակցության վերաբերյալ պայմանագրերի կքնում մի շարք ոլորտներում։
Նախարար Յանըքը հանդիպում կունենա ադրբեջանցի իր գործընկերոջ և Ադրբեջանի խորհրդարանի նախագահի հետ։
Նշվում է նաև, որ աշխատանքային այցի վերջին օրը՝ հուլիսի 21-ին, թուրք նախարարը կուղևորվի Շուշի և կայցելի տեղի մի շարք կարևոր հաստատություններ։