Օգոստոսին Հարավկովկասյան խողովակաշարով (Բաքու-Թբիլիսի-Էրզրում) ադրբեջանական գազի մատակարարումը Թուրքիա ժամանակավորապես կդադարեցվի՝ կապված գազատարի տեխնիկական սպասարկման հետ։
Ինչպես հաղորդում է APA-Economics-ը, վկայակոչելով Botash-ը, «Շահդենիզ-Թուրքիա» գազատարի տեխնիկական սպասարկման և վերանորոգման պլանային աշխատանքների հետ կապված, որոնք կանցկացվեն օգոստոսի 14-28-ը, բնական գազի մատակարարումը «Թյուրքգեզյուից» Թուրքիայի ազգային գազաբաշխիչ ցանց 14 օրվա ընթացքում հնարավոր չի լինի։