Թուրքիայում Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները վարժանքներ են անցել թուրքական արտադրության «Akinci» հարվածային անօդաչուների շահագործման դասընթացների ժամանակ: Այս մասին հայտնել Է Ադրբեջանի ՊՆ-ն:
Նշվում է, որ միջոցառումն անցկացվել է Ադրբեջանի և Թուրքիայի միջև «Ռազմական կրթության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի շրջանակներում:
Ըստ գերատեսչության՝ թողարկման արարողությունը կազմակերպել է թուրքական «Baykar» անօդաչու թռչող սարքեր արտադրող ընկերությունը:
2021 թվականի օգոստոսին Armenia Today-ը հաղորդել էր Թուրքիայի զինված ուժերի կողմից Bayraktar Akinci նորագույն բարձրահարկ հարվածային անօդաչու սարքի կիրառման մասին։