Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապը կկարգավորվի Իրանի միջոցով։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Ադրբեջանը Արաքս գետի վրայով Նախիջևանի հետ կապ ունենալու այլընտրանք ունի՝ շրջանցելով Հայաստանը, նշել է նախարարը։
Դրա համար, համաձայն Իրանի հետ համաձայնագրի, Բաքուն արդեն սկսել է Արաքս գետի վրա առաջին կամրջի շինարարությունը, հայտնել է նա:
«Դա կիրականացվի՝ Հայաստանն ուզում է դա, թե ոչ։ Դա նրա համար Տարածաշրջանային զարգացման նախագծերից անմասն չմնալու հնարավորություն է։ Որոշումն ինքն է ընդունում», – ասել է Բայրամովը։